aysor.am: Տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանցից շատերը խուսափում են լրագրողների մոտ իրենց խնդիրը բարձրաձայնել։
«Իրենք վախենում են, որ ձեր լուսաբանումից հետո կհարձակվեն մեր ժողովրդի վրա»,-լրագրողներին ասաց քաղաքացիներից մեկը՝ մեկնաբանելով տնտեսվարողների վարքագիծը։
Անդրադառնալով խնդրին՝ ակցիայի մասնակիցը նշեց, որ մի քանի օր առաջ ԱԺ-ում տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպում են ունեցել, որից հետո ՔՊ պատգամավոր Թունյանը հայտարարել էր, որ օրենքը փոփոխելու հավանականությունը զրո է․ «Բայց հիմա մեր գործողությունները պետք է հասնեն նրան, որ ընդհանրապես օրենքը հետ քաշեն։ Ոչ մի օգուտ չտվեց, բայց օգուտ կլինի մեր մեծ խմբով հավաքվելու դեպքում»։
Նա նշեց, որ իրենց պահանջները սխալ են մեկնաբանում․ «Նենց են ասում, կողքից լսողը կմտածի, թե չենք ուզում հարկ վճարել։ Նման բան չկա, մենք հարկեր վճարում ենք, մենք այդ գայլերի ոհմակից ենք վախենում, որ հարձակում է լինելու հասարակ քաղաքացու վրա, որ ինքը պաշտպանված չէ։ Բոլորս գիտենք, որ մանր ու միջին բիզնեսն աշխատում է իր ընտանիքի կարիքները հոգալու համար, ավել բան չի տնտեսում»,- ասաց նա։
comment.count (0)