Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները Ռուսաստանն ու Չինաստանը չեն. Վենս
 |1lurer.am|
19:34 - 14 փետրվարի, 2025

Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները Ռուսաստանն ու Չինաստանը չեն. Վենս |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքները չեն:

«Եվրոպայի համար ամենամեծ սպառնալիքը, որի համար ես անհանգստանում եմ, ո՛չ Չինաստանն է, ոչ էլ Ռուսաստանը։ Այդ սպառնալիքը Եվրոպայի ներսում է»,- հայտարարել է Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում:

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խնդիրն առկա է Ռումինիայում ընտրությունների չեղարկման տեսքով, նման սպառնալիք կա նաև Գերմանիայում: Վենսն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտահոգված է Եվրոպայում անվտանգությամբ:

Նա նաև նշել է, որ Սպիտակ տանը համոզված են, որ Ուկրաինայում կարգավորման գործարքը հնարավոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել