Փետրվարի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նվիրված կլինեն ուկրաինական կարգավորման հարցին. Պեսկով
 |1lurer.am|
18:11 - 17 փետրվարի, 2025

Փետրվարի 18-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նվիրված կլինեն ուկրաինական կարգավորման հարցին. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երեքշաբթի Էր Ռիադում կհանդիպեն ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սպասվում է, որ երեքշաբթի Էր Ռիադում նրանք կհանդիպեն իրենց ամերիկացի գործընկերների հետ, որն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնմանը»,- ասել է Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

Այդ բանակցություններում, մասնավորապես, կշոշափվի ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Պուտինի խոսնակը նշել է, որ երկու ամիս առաջ երկրների մեծ մասը, բացառությամբ Ռուսաստանի և նրա դաշնակիցների, պնդում էր հակամարտությունը շարունակելու մասին, այժմ ավելի ու ավելի են հնչում դրա դադարեցման կոչերը։ Ըստ նրա՝ դա դրական զարգացում է։

Կրեմլի ներկայացուցիչը բացատրել է բանակցությունների համար երկրի ընտրությունը՝ այն անվանելով համատեղ որոշում։ Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիան երկու կողմի համար նախընտրելի տարբերակ է։

Կրեմլը նաև նշել է, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են, և փորձագետներն ուշադիր արձանագրում են դրա դինամիկան։ Պեսկովի խոսքով՝ առայժմ ավելացնելու ոչինչ չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել