Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ
20:51 - 22 փետրվարի, 2025

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ

Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։ Հիշեցնում ենք, որ թվային տիրույթում տրանսպորտի տոմս կարելի է ձեռք բերել բացառապես Telcell Wallet բջջային հավելվածի և transport.yerevan.am կայքի միջոցով։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, հորդորելով չտրամադրել որևէ տվյալ անհայտ աղբյուրներին՝ հաշվի առնելով Ձեր անձնական տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգության նկատառումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել