«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող
 |news.am|
14:02 - 08 մայիսի, 2025

«Տիգրան Ավինյանին ու Ժաննա Անդրեասյանին հրավիրում եմ թիվ 8 դպրոց». դասադուլի մասնակից աշակերտի ծնող |news.am|

news.am: «Պարոն Տիգրան Ավինյան, տիկին Ժաննա Անդրեասկան ձեզ հրավիրում եմ Պուշկինի անվան թիվ 8 հիմանակ դպրոց, որովհետև այսօր իմ երեխայի իրավունքներն են խախտվել. մենք ուզում ենք պարզաբանումներ ստանալ, թե ինչու մեր դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին փակ քվեարկությամբ հեռացրին աշխատանքից»։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ասաց Պուշկինի անվան թիվ 8 հիմանակն դպրոցի աշակերտներից մեկի մայրը։

Նշենք, որ դպրոցի աշակերտներն առավոտից դասադուլ են հայտարարել, նրանք պահանջում են չեղյալ համարել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը։

«Իմ երկրորդ երեխան է արդեն այս դպրոցում սովորում։ Դպրոցի տնօրենն արդեն 11 տարի է՝ տիկին Ստեփանյանն է, նա մեր դպրոցի արժեքները պահողն է։ Հրավիրում եմ ձեզ, խոսելու այն մասին, թե ինչու՞ հեռացվեց տիկին Ստեփանյանը, ու՞մ պահանջները չկատարեց նա։ Այսօր եկել եմ դպրոց, իմացել եմ կատաստրոֆիկ նորությունը, որ մեր տնօրենը այլևս ազատված է աշխատանքից, որովհետև փակ քվեարկություն է տեղի ունեցել, և նա չի վերընտրվել պաշտոնում։ Ես սա անօրինական եմ համարում։ Մենք պահանջում ենք, որ քվեարկությունը բաց լինի»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի աշակերտները դասադուլ են իրականացնում առավոտից. Նրանք պահանջում են չեղարկել դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատելու որոշումը։

NEWS.am–ի թղթակցին աշակերտների ծնողները պատմել են, որ ստորագրահավաք են կազմակերպել տնօրենին աշխատանքից ազատելու որոշումը չեղարկելու պահանջով։ Նրանք նշել են, որ մինչև որոշումը չչեղարկվի, աշակերտները դպրոց չեն գնալու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել