factor.am: Հոսպիտալում հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։ Այդ մասին Factor.am-ին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:
«Թե կոնկրետ ինչ հիվանդության, զերծ կմնամ նշել. կպարզի փորձաքննությունը: Ըստ բժշկական նախնական գնահատականի՝ հիվանդությունն ունեցել է կայծակնային ընթացք, ձեռնարկված բուժական հրատապ և անհետաձգելի միջոցառումներն ու գործադրված ջանքերը, ցավոք սրտի, արդյունք չեն տվել: Ցավակցում և վշտակցում ենք հիվանդության հետևանքով մահացած զինծառայողի ընտանիքին»,- նշեց ՊՆ խոսնակը:
Հարցին` ինչու Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ չի հայտնել դեպքի մասին, խոսնակը պատասխանել է.
«Պաշտպանության նախարարությունը, որպես կանոն, տվյալ դեպքում հաղորդագրություն չի տարածում, սակայն հիվանդության հետևանքով մահվան դեպքերը ներառվում են տարեկան տեղեկագրերում և հրապարակվում պատկան մարմինների կողմից»:
comment.count (0)