1lurer.am: Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ինչպես արդեն հայտնել ենք՝ հղում անելով ՊՆ հաղորդագրությանը, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՊՆ N զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քրական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- 1lurer-ին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
comment.count (0)