Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ», - նշված է հայտարարությունում։
comment.count (0)