2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում
 |civilnet.am|
13:45 - 24 փետրվարի, 2025

2020 թվականի պատերազմից հետո 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում |civilnet.am|

civilnet.am: 2020-2023 թվականների հակամարտության սրացումների հետևանքով 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ-ից, ընդգծելով, որ այս թիվն ընտանիքների կողմից ստացված դիմումների հիման վրա է կազմվել։

Կոմիտեից նշում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են կատարել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։

«62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։

Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին հուզող հարցերին պատասխաններ տալու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ։

Կոմիտեից նաև հայտնում են, որ 557 բանավոր, տեսաձայնային և գրավոր Կարմիր խաչի հաղորդագրություններ են փոխանակվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների և նրանց ընտանիքների միջև։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է պահվող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները և նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպես նաև նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել