Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում
 |1lurer.am|
20:13 - 24 փետրվարի, 2025

Պակիստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն անվտանգության և առևտրի ոլորտներում |1lurer.am|

1lurer.am: Երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: Սա նրա երկրորդ այցն է Ադրբեջան անցյալ տարվա մարտին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։

Երկու երկրի ղեկավարների բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ստորագրել են մի շարք համաձայնագրեր և փոխըմբռնման հուշագրեր առևտրի, պաշտպանական արտադրության, էներգետիկայի, կլիմայի փոփոխության, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում, ապրիլին էլ ստորագրվելու են 2 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրեր, հայտնում է Anadolu-ն։

Պակիստանի վարչապետը վերահաստատել է իր երկրի երկարամյա աջակցությունը Բաքվին Լեռնային Ղարաբաղի հարցում և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Քաշմիրի վեճի հարցում Պակիստանի դիրքորոշմանն աջակցելու համար։

Ալիևն էլ, իր հերթին նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում առաջնային խնդիր է ամրապնդել տնտեսական ու առևտրային կապերը Իսլամաբադի հետ: Նրա խոսքով՝ երեք դաշնակիցներ՝ Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, միասնական դիրքորոշում ունեն մի շարք տարածաշրջանային ու միջազգային հարցերի վերաբերյալ։

Պակիստանի վարչապետ Շարիֆն իր այցի ընթացքում նախատեսում է մասնակցել նաև Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության հետ համատեղ կազմակերպված գործարար համաժողովին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել