Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս |armenpress.am|
17:33 - 25 ապրիլի, 2025

Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ տևական և կայուն խաղաղության հասնելու ջանքերին. Կայա Կալաս |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին և ողջունում է խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ 

Այս մասին Կայա Կալասը հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք լավ քննարկումներ ունեցանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։ Եվրոպական միությունն աջակցում է տևական և կայուն խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին։ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ դրան հասնելու հնարավորություն ունեն։ Ցանկանում եմ նաև ողջունել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի վերջնականացման համաձայնեցումը։ Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ քայլերին»,-նշել է Կալասը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել