Անահիտ Ավանեսյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է 50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու
50000 դրամ սոցիալական կրեդիտը իրացնելու համար փաթեթներ ձևավորելու հարցը: Այս մասին նախարարը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Բազմաթիվ քաղաքացիներ դիմում են սոցփաթեթի նման երաշխիք ունենալու համար. պետությունն այժմ, ըստ էության, պատրաստ է միլիոնավոր դրամներ ներդնել այս ուղղությամբ:
Գործընկերները վստահեցրեցին, որ շատ կարճ ժամանակում կձևավորեն ճկուն առաջարկներ, և մենք էլ կաշխատենք քաղաքացիներին հասցնելու այս հրաշալի հնարավորությունից օգտվելու կարևորությունը և շահավետությունը»,- գրել է նախարարը:
comment.count (0)