Մակրոնը պատրաստ է քննարկել Եվրոպայի համար միջուկային զսպումը
 |azatutyun.am|
12:59 - 02 մարտի, 2025

Մակրոնը պատրաստ է քննարկել Եվրոպայի համար միջուկային զսպումը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է սկսել Եվրոպայի միջուկային զսպման հարցի քննարկումը՝ ակնարկելով, որ Ֆրանսիան կարող է օգնել պաշտպանել ԵՄ մյուս երկրներին՝ հաշվի առնելով Ռուսաստանից եկող անվտանգության սպառնալիքները:

Եվրոպական առաջնորդները կիրակի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը, իսկ հինգշաբթի օրը նրանք կմասնակցեն Եվրամիության գագաթնաժողովին:

Մակրոնը պորտուգալական RTP հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե Եվրոպան ցանկանում է շարժվել դեպի «ավելի մեծ ինքնավարություն» պաշտպանության ու միջուկային զսպման հարցերում, ապա նրա առաջնորդները պետք է քննարկումներ սկսեն այդ հարցի շուրջ:

Լուսանկարը՝ Լյուդովիկ Մարին


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել