Հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամները ազատ են արձակվել
22:48 - 03 մարտի, 2025

Հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամները ազատ են արձակվել

Քիչ առաջ Ձերբակալված անձանց պահման վայրից ազատ են արձակվել հայկական ֆուտբոլի երկրպագու և FAF շարժման 9 անդամներ, ովքեր բերման էին ենթարկվել նախօրեին տեղի ունեցած  բողոքի ակցիայի համար։

Երկրպագուները ներխուժել էին մարզադաշտ և ընդհատել «Փյունիկ» – «Արարարտ-Արմենիա» հանդիպումը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Մոտ մեկ ժամ հետո կարմիր բերետավորները մտել են խաղադաշտ ու խոտածածկին պառկեցրել երկրպագուներին՝ փորձելով նրանց բերման ենթարկել։

FAF շարժումը մինչ այդ հայտարարություն էր տարածել, որ վերսկսում են ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով տարբեր ակցիաները, այդ թվում նման ֆորմատի և նախապես ներողություն էին խնդրել ակումբներից և երկրպագուներից, որ ստիպված են լինելու ակցիաներն անել ֆուտբոլային խաղերի ժամանակ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել