Հայաստանի հավաքականը 6։1 հաշվով պարտվեց Վրաստանում
19:59 - 23 մարտի, 2025

Հայաստանի հավաքականը 6։1 հաշվով պարտվեց Վրաստանում

Թբիլիսիում՝ «Դինամո Արենա» մարզադաշտում, ավարտվեց ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Վրաստան - Հայաստան պատասխան խաղը՝ 6:1 հաշվով՝ վրացիների հաղթանակով։ Մրցավարը խաղն ավարտեց առանց ավելացված րոպեների։

Գոլերից 5-ը վրացիները խփեցին առաջին խաղակեսի ընթացքում, և թիմերը ընդմիջման գնացին հաշվի մեծ տարբերությամբ։

Երկրորդ խաղակեսի սկզբում Էդգար Սևիկյանը գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը՝ այն դարձնելով 5։1, սակայն խաղի 61-րդ րոպեին վրացիները ևս մեկ անգամ գրավեցին մեր հավաքականի դարպասը։

Առաջին խաղակեսի 5 գոլերից հետո հավաքականի երկրպագուները պահանջում էին ՀՖՖ նախագահի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյա՛ն, հեռացի՛ր»։

Նշենք, որ խաղադաշտից հանդիպմանը հետևում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։

Հիշեցնենք՝ նախքան խաղի մեկնարկը Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային նշանակության այլ թեմաների շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել