ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ |shantnews.am|
10:07 - 04 մարտի, 2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի՝ ռեսուրսները զարգացնելու գործարքը դեռ մեռած չէ. Թրամփ |shantnews.am|

shantnews.am: Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»:

«Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենի որոշմամբ Վաշինգտոնը Կիևին ավելի վաղ տրամադրել էր 350 միլիարդ դոլարի օգնություն:

«Մենք ոչինչ չենք ստացել դրա դիմաց: Մենք կարող ենք արդիականացնել ԱՄՆ ռազմածովային ուժերը 350 միլիարդ դոլարով»,- ընդգծել է Թրամփը։

Նա նշել է, որ իրենք կվերադարձնեն «այդ ամենը և շատ ավելին»: Թրամփը հայտարարել է, որ գործարքի մասին կխոսի մարտի 4-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում։

Հարցին, թե ինչ պետք է անի Վլադիմիր Զելենսկին գործարքի կնքման վերաբերյալ «բանակցությունները վերսկսելու համար», ամերիկացի առաջնորդը պատասխանել է.

«Կարծում եմ, որ նա պարզապես պետք է ավելի երախտապարտ լինի, քանի որ այս երկիրը (խմբ.ԱՄՆ) աջակցել է նրան ամեն իրավիճակում: Մենք շատ ավելի շատ (խմբ.օգնություն) ենք տվել, քան Եվրոպան։ Սակայն Եվրոպան պետք է ավելին տար, քան մենք», – ընդգծել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել