Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից
 |civilnet.am|
21:09 - 05 մարտի, 2025

Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել պաշտոնից |civilnet.am|

civilnet.am: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմից տեղեկացրել են, որ «Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից»։ Պատասխանում նաև նշվում է, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները, որ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ամբողջ աշխատակազմն է աշխատանքից ազատման դիմում գրել, չի համապատասխանում իրականությանը։

Կիրակոսյանի պաշտոնաթողության պատճառների մասին չի նշվում։

Կիրակոսյանը Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ղեկավարում էր այդ կառույցի ստեղծման պահից՝ 2020-ի օգոստոսից։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել էր՝ ապահովելու Հայաստանի շահերի պաշտպանությունը միջազգային դատական ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: Կիրակոսյանը, նախքան գրասենյակի ղեկավար նշանակվելը, 2018-ի նոյեմբերից Հայաստանը ներկայացնում էր ՄԻԵԴ-ում։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել