ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։
Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝
Հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ են ստացել՝
Միաժամանակ քննարկվել են նաև Արարատի մարզի Վեդի քաղաքի դամբարանադաշտի (Ք.ա. 1-ին հազ. սկիզբ, երկաթե դար), Կոտայքի մարզի Կամարիս գյուղի Սբ Սարգիս մատուռի (19-րդ դ.), Վայոց ձորի մարզի Ռինդ գյուղի Վիմափոր եկեղեցու (13-14-րդ դդ․) և ևս 22 այլ նորահայտ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։
Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։
comment.count (0)