azatutyun.am: Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, նախկին քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն դատապարտվեց 9 տարվա ազատազրկման։
Մարտի 10-ին Բաքվի դատարանը նրան մեղավոր է ճանաչել խոշոր չափերի խարդախության և փաստաթղթերի կեղծման հոդվածներով։
Յագուբլու հետ դատարանի առջև կանգնած Էլնուր Մամեդովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման։
Քաղաքական ակտիվիստն իր եզրափակիչ խոսքում նախ հիշեցրել է, որ իր դեմ 4 անգամ քրեական գործ է հարուցվել, և որ նախորդ երեք դատարաններն իրեն մեղավոր են ճանաչել և դատապարտել՝ Յագուբլուն այսօր հայտարարեց, որ իր դեմ քրեական գործերը քաղաքական դրդապատճառներով են։
«Բոլոր մեղադրանքները, առանց բացառության, օդից վերցված են, և այս ամենը պայմանավորված է իմ՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելով», - հայտարարել է Յագուբլուն։
«Ազատության» ադրբեջանական ծառայությունը նշում է, որ Յագուբլուն, մասնավորապես, մեղադրվում է Գերմանիա մեկնել ցանկացող Էլշան Հուսեյնովից Մամեդովի միջոցով 25 հազար եվրո և 10 հազար մանաթ ստանալու, ինչպես նաև նրան կեղծ փաստաթղթեր տրամադրելու համար։
Դատախազը Յագուբլուի համար պահանջել էր 10, իսկ Մամեդովի համար՝ 9 տարվա ազատազրկում։
comment.count (0)