Բայրամովը կրկին որպես խաղաղության խոչընդոտ նշել է «ՀՀ Սահմանադրությունն ու ռազմականացումը»
 |factor.am|
11:45 - 11 մարտի, 2025

Բայրամովը կրկին որպես խաղաղության խոչընդոտ նշել է «ՀՀ Սահմանադրությունն ու ռազմականացումը» |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանը, իբր, «դեռևս տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ, երկրում կան ռևանշիստական ​​տրամադրություններ, այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև տևական խաղաղության հաստատմանը»։ Այս մասին նա հայտարարել է Աստանայում իր ղազախ գործընկեր Մուրատ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա շնորհակալություն է հայտնել Ղազախստանին անցյալ տարվա մայիսին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների հարթակ տրամադրելու համար։ Ըստ Բայրամովի՝ այդ քայլը ցույց է տալիս, որ Ղազախստանը մեծ նշանակություն է տալիս Բաքու-Երևան խաղաղության գործընթացին։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը բավականին մեծ ճանապարհ է անցել։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ են մնում։

Հիմնականը Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն են Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի արագ ռազմականացումն ու ռևանշիստական ​​տրամադրությունների աճը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել