Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին

 |factor.am|
15:40 - 14 մարտի, 2025

Բաքվում ընթացող Արցախի ղեկավարների շինծու նիստում Բակո Սահակյանը պատասխանել է դատախազների հարցերին |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում ընթացող Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստին դատախազների հարցերին պատասխանել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա պատասխանել է զենքի և զինամթերքի, զինվորականների մասին հարցերի։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին տեղի ունեցած նիստում էլ հարցերի էին պատասխանել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և մյուս գերիները։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել