Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել
20:34 - 14 մարտի, 2025

Առողջապահության նախարարությունը և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան համաձայնագիր են ստորագրել

Առողջապահության նախարարության հետ գործակցությամբ հետաքրքրված շուրջ 30 բժշկական մասնագիտական ասոցիացիա, արձագանքելով համագործակցության համաձայնագիր կնքելու հրավերին, հանդիպել են նախարար Անահիտ Ավանեսյանին:
 
«Մեր քաղաքականությունն է մասնագիտական ասոցիացիաների զարգացումը, նրանց ներգրավումը ոլորտի բարեփոխումներին` ապահովելով շատ ավելի մեծ մասնակցություն: Մինչ այս էլ ունեցել ենք գործակցություն, մասնավորապես` մասնագիտական ուղեցույցների, գործելակարգերի մշակման, առողջապահության բնագավառի մասնագիտական գործունեության հիմնական մասնագիտությունների ցանկի վերանայման և այլ աշխատանքներում, սակայն մեր նպատակն է այս ամենը խրախուսելու և ինստիտուցիոնալ մակարդակ բերելու»,- ասել է նախարարը` ընդգծելով, որ այսպիսով ձևավորվում է մասնագետների բանակ:
Հաշվի առնելով առողջապահության բնագավառում համագործակցության հանդեպ փոխադարձ հետաքրքրությունները` առողջապահության նախարարությունը` ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, և Ռադիոլոգների հայկական ասոցիացիան` ի դեմս գլխավոր տնօրեն Կոստան Գալումյանի, ստորագրել են համաձայնագիր:
 
Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ ներկայացված մյուս հայտերն առաջիկայում կքննարկվեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել