ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության պայմանագրի ուղղությամբ
 |azatutyun.am|
10:22 - 15 մարտի, 2025

ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունում է Երևանի և Բաքվի առաջընթացը խաղաղության պայմանագրի ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ, ասված է Եվրախորհրդի հաղորդագրությունում։

«2001 թվականին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները հանձն են առել աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Այս Համաձայնագրի նախագիծն այդ ներուժն իրականացնելու և տարածաշրջանում կայուն ու տևական խաղաղություն կառուցելու՝ երկու երկրների կամքի ապացույցն է։ Այժմ անչափ կարևոր է պահպանել այս ընթացքը և ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով», - ասված է հաղորդագրությունում։

Եվրախորհուրդն ամբողջությամբ սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը և կշարունակի աջակցությունը երկու անդամ երկրներին՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերիշխանության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել