ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ ընդգծելով նրա ներդրումը ժողովրդավարության, մարդու իրավունքների և միջազգային համագործակցության ոլորտներում։
«Շնորհակալություն այս բոլոր տարիների ընթացքում բարեկամության և համագործակցության համար։ Ձեր նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և գլոբալ համագործակցությանը թողել է երկարատև ազդեցություն։ Հայաստանը միշտ գնահատելու է ձեր աջակցությունն ու իր ամուր կապերը Կանադայի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք ձեր ապագա նախաձեռնություններում», - նշված է գրառման մեջ։
comment.count (0)