«Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում ձեռք բերված առաջընթացը և աջակցում է պայմանագրի վերջնական տեքստի արագ ստորագրմանը։
Այս զարգացումը կնշանակի վճռորոշ քայլ դեպի կայունություն և բարգավաճում տարածաշրջանում»,- գրված է ԱԳՆ-ի X-ի էջում:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված երկու կետերը համաձայնեցվել են և դրա շուրջ բանակցությունները ավարտվել են։
ԱԳՆ-ից նշեցին՝ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։
Հիշեցնենք, որ խաղաղության պայմանագրի շրջանականերում կողմերը չէին համաձայնեցրել երկու կետ. միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Բացի այդ, Ադրբեջանը պահանջում է փոխել Հայաստանի Մայր օրենքը՝ խնդրահարույց համարելով նախաբանում հղումը Անկախության հռչակագրին, որում Արցախի ու Հայաստանի միավորման մասին հիշատակում կա։
comment.count (0)