factor.am: Ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ամերիկյան NBC News-ի հաղորդմամբ՝ զրույցն ավելի քան մեկուկես ժամ է տևել։ Զրույցից մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ «մեծ թվով հարցեր կան՝ կապված երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական կարգավորման հետ»։
comment.count (0)