tert.am: ՔԿ ներկայացուցիչներն ընդունել են ոստիկանության Վանաձորի բաժնում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանին և նրա փաստաբան Ռոման Երիցյանին։ Այս պահին նրանք ՔԿ շենքում են, իսկ քաղաքացիները, որոնք փակել էին ճանապարհը՝ ի նշան բողոքի՝ արդեն բացել են փողոցը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ շենքի մոտ ընթանում է բողոքի ակցիա։ Քաղաքացիները փակել են ՀՀ Քննչական կոմիտե տանող ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ արցախցի Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգած ոստիկաններին։
comment.count (0)