ՄՕԿ-ի նոր նախագահը Քիրսթի Քովենթրին է |armenpress.am|
20:42 - 20 մարտի, 2025

ՄՕԿ-ի նոր նախագահը Քիրսթի Քովենթրին է |armenpress.am|

armenpress.am: Միջազգային Օլիմպիական Կոմիտեն նոր նախագահ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում ընթացող ՄՕԿ-ի 144-ի նստաշրջանի շրջանակներում կայացած քվեարկության արդյունքում` ՄՕԿ-ի նախագահ ընտրվեց Զիմբաբվեից Քիրսթի Քովենթրին:  Նա առաջին կին նախագահն է ամբողջ պատմության ընթացքում: Քովենթրին Աթենքի և Պեկինի  Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր է լողից:

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնի համար առաջադրված էր 7 թեկնածու:

Մինչ այս Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահի պաշտոնը 2013 թվականից զբաղեցնում էր օլիմպիական չեմպիոն, գերմանացի Թոմաս Բախը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել