Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունից Օլիմպիական խաղերի արարողության վերահեռարձակման ժամանակ France2-ի հաղորդավարների հայտարարությունների համար։
«Նման խոսքերը համահունչ չեն այն սկզբունքներին և արժեքներին, որոնց ՄՕԿ-ը նպաստում է սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով։ Հետևաբար, մենք կապի մեջ ենք եղել բոլոր պատասխանատու կողմերի հետ՝ հիշեցնելու մեր սկզբունքների և աշխատանքային արձանագրությունների մասին»,- ասված է ՄՕԿ-ի նամակում։
Հաշվի առնելով ՄՕԿ-ի ներողությունը, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ այժմ անկնկալում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներողությունը Ադրբեջանից։
Հիշեցնենք, որ Բաքուն բողոք էր հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին France-2 հեռուստաալիքի հաղորդավարի մեկնաբանության պատճառով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։
«Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։ Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում, երբ Սենայով անցել են հայ մարզիկները, ասել էր France-2-ի հաղորդավարը։
comment.count (0)