Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել հետաձգել կամ չեղարկել Ռուսաստանում և Բելառուսում նախատեսված մարզական միջոցառումները, ասվում է կազմակերպության կայքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների կողմից օլիմպիական զինադադարի խախտումը և բացարձակ առաջնահերթություն տալ մարզիկների անվտանգությանը: ՄՕԿ-ն ինքը որևէ միջոցառում չի նախատեսում այդ երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ:
comment.count (0)