Միջազգային օլիմպիական կոմիտե

Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) օլիմպիական շարժման բարձրագույն ղեկավար օրգան։ Այն տեղծվել է 1894 թվականի հունիսի 20-ին, ֆրանսիացի հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի  նախաձեռնությամբ։

ՄՕԿ-ը մշտական գործող կազմակերպություն է, որի անդամներն ընտրվում են ազգային օլիմպիական կոմիտեներ ունեցող երկրներից և համարվում ՄՕԿ-ի ներկայացուցիչ՝ իրենց երկրներում։ Յուրաքանչյուր երկրում կարող է լինել ՄՕԿ-ի միայն մեկ անդամ, բացառությամբ խոշոր, օլիմպիական շարժմանը առանձնապես ակտիվ մասնակցություն ունեցող երկրների եւ այն երկրների, որոնցում տեղի են ունեցել օլիմպիական խաղեր։

ՄՕԿ նախագահն այժմ Թոմաս Բախն է:

Պետք է վերլուծենք կատարված աշխատանքը և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին. վարչապետը՝ Օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին

Պետք է վերլուծենք կատարված աշխատանքը և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին. վարչապետը՝ Օլիմպիական խաղերին մասնակցած հայ մարզիկներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»:  «Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ «Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:
17:52 - 05 սեպտեմբերի, 2024
ՄՕԿ-ը ներողություն է խնդրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունից

ՄՕԿ-ը ներողություն է խնդրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունից

Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունից Օլիմպիական խաղերի արարողության վերահեռարձակման ժամանակ France2-ի հաղորդավարների հայտարարությունների համար։ «Նման խոսքերը համահունչ չեն այն սկզբունքներին և արժեքներին, որոնց ՄՕԿ-ը նպաստում է սպորտի և Օլիմպիական խաղերի միջոցով։ Հետևաբար, մենք կապի մեջ ենք եղել բոլոր պատասխանատու կողմերի հետ՝ հիշեցնելու մեր սկզբունքների և աշխատանքային արձանագրությունների մասին»,- ասված է ՄՕԿ-ի նամակում։ Հաշվի առնելով ՄՕԿ-ի ներողությունը, Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարությունը հայտարարել է, որ այժմ անկնկալում է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներողությունը Ադրբեջանից։Հիշեցնենք, որ Բաքուն բողոք էր հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին France-2 հեռուստաալիքի հաղորդավարի մեկնաբանության պատճառով Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ։ «Հայերն, իհարկե, մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիների սրտին մոտիկ երկիր է։ Անցած տարին սգո տարի էր Հայաստանի համար, որը հանգեցրեց Ղարաբաղի կորստին, այն անցավ ադրբեջական բանակի ձեռքը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակից թիմերի շքերթում, երբ Սենայով անցել են հայ մարզիկները, ասել էր France-2-ի հաղորդավարը։ 
11:56 - 03 օգոստոսի, 2024
Կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում․ ՄՕԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին

Կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում․ ՄՕԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին

ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանը Փարիզ-2024-ի շրջանակներում նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական հանրությանը՝ կոչ անելով, հավատարիմ մնալով օլիմպիզմի վեհ գաղափարներին, ջանքեր ներդնել Բաքվում պահվող հայ գերիների ազատման ուղղությամբ։ Նամակում Ծառուկյանը շեշտել էր, որ այս պահին երկու պետությունները գտնվում են խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացի փուլում, և փաստացի պատանդի կարգավիճակով պահվող գերիների ազատումը կօգներ խաղաղության գործընթացին և կկայունացներ իրավիճակը մեր տարածաշրջանում։ Ծառուկյանի նամակին ի պատասխան արդեն ստացվում են առաջին արձագանքները։ Ներկայացնում ենք հատված Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի պատասխան նամակից, որտեղ նա, ընդգծելով ՄՕԿ քաղաքական չեզոքությունը, ասում է. «Հարգելի պարոն Նախագահ. Շատ շնորհակալություն Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի վերաբերյալ Ձեր նամակի համար։ Ինչպես դուք գիտեք, ՄՕԿ-ը խաղաղության կողմնակից է, և մեր մտքերն ու զգացմունքները մնում են անմեղ զոհերի և մարդկանց հետ, ովքեր տուժել են մեծ թվով կոնֆլիկտներից և պատերազմներից ամբողջ աշխարհում։ Մենք շարունակում ենք հույս ունենալ, որ կարելի է գտնել խաղաղ լուծում, ինչը ներկայացվեց Օլիմպիական ավանում զինադադարի որմնանկարի բացմամբ և մեր շարունակական կոչերով՝ ուղղված բոլոր կառավարություններին, որպեսզի խաղաղությանը շանս տրվի։ Մենք կոչ ենք անում բոլոր Ազգային Օլիմպիական Կոմիտեներին և նրանց համապատասխան ղեկավարություններին, թիմերի ղեկավարներին և մարզիկներին՝ իրենց ներդրումն ունենալ խաղաղության գործում՝ խթանելով փոխըմբռնումն ու հարգանքը խաղադաշտում և դրանից դուրս՝ օլիմպիական արժեքներին և օլիմպիզմի հիմնարար սկզբունքներին համապատասխան»։ Շնորհակալություն Ձեզ՝ ըմբռնման և համագործակցության համար։ Անկեղծորեն Ձեր՝ Թոմաս Բախ ՄՕԿ-ի նախագահ»։
13:58 - 30 հուլիսի, 2024
Կոչ եմ անում գործադրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին

Կոչ եմ անում գործադրել դիվանագիտական խողովակները՝ Բաքվի բանտերից ազատելու ՀՀ քաղաքացիներին. Ծառուկյանը՝ ՄՕԿ նախագահին

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դիմել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախին և միջազգային օլիմպիական շարժման գործընկերներին՝ կոչ անելով ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ: «Փարիզ - 2024-ի օլիմպիական խաղերն անցկացվում են աշխարհի համար անհանգիստ և լարված ժամանակաշրջանում, պատերազմական բախումների և թափվող արյան մի ծանր փուլում։ Մենք՝ միջազգային օլիմպիական շարժման ներկայացուցիչներս, մարզական պարտականություններից բացի, ունենք կարևորագույն առաքելություն՝ նպաստել աշխարհում լարվածության թուլացմանը, խաղաղության հաստատմանը։ Մեր այս պարտականության գիտակցումն ամեն անգամ օգնում է բազմաթիվ լարված կետերում առնվազն ժամանակավոր զինադադարների հաստատմանը, հիմք է դնում երկարատև խաղաղության գործընթացների և փրկում հազարավոր կյանքեր։ Իմ երկիրը՝ Հայաստանը, վերջին տարիներին անցավ արյունալի և անարդար, ծանր պատերազմների միջով։ Այսօր, պատերազմական գործողությունների դադարի և բանակցությունների շրջանում, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ, պետական և հանրային գործիչներ դեռևս շարունակում են պահվել Ադրբեջանում գերության մեջ՝ փաստացի լինելով կենդանի պատանդներ։ Որպես Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ ես իմ կոչն ու հորդորն եմ ուղղում իմ միջազգային գործընկերներին և Միջազգային օլիմպիական շարժման բոլոր ջատագովներին։ Ես կոչ եմ անում՝ գործադրել Ձեր խաղաղ դիվանագիտական խողովակները և Ձեր հեղինակությունը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի շրջանում, որպես երկարատև և աներկբա խաղաղության հաստատման ժեստ՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու կամայականորեն պահվող ՀՀ քաղաքացիներին և այդպիսով խորացնելու վստահությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղության հեռանկարի հանդեպ։ Օլիմպիական շարժումը խաղաղության և մարդասիրության վեհ գաղափարների մարմնավորումն է սպորտի միջոցով։ Սա արդարության և համակեցության համաշխարհային շարժում է, և մենք այս քայլով կարող ենք մեր շարժման ընդհանուր հաղթանակը գումարել նախորդ մի քանի տասնյակ օլիմպիական խաղերի ընթացքում փրկած կյանքերի և ճակատագրերի թանկ գանձանակին։ Մեծ հույսով և հավատով դեպի մեր ընդհանուր ապագան, Գագիկ Ծառուկյան ՀԱՕԿ նախագահ»,- նշել է նա:
14:18 - 29 հուլիսի, 2024
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի գեղասահորդները 18-րդն են |armtimes.com|

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի գեղասահորդները 18-րդն են |armtimes.com|

armtimes.com: Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։ Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին: Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր նրանց՝ 226.61, որը սահմանել էին Nebelhorn Trophy 2019 մրցաշարում: Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։ Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։  Հիշեցնենք, 16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի օլիմպիական մրցաշարում:
09:39 - 14 փետրվարի, 2022
Դահուկավազքի 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 74-րդն էր, Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը |hetq.am|

Դահուկավազքի 10 կիլոմետրում Կատյա Գալստյանը 74-րդն էր, Անգելինա Մուրադյանը՝ 94-րդը |hetq.am|

hetq.am: Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր կայացավ կանանց դահուկավազքի 10 կիլոմետր մրցաձևը դասական ոճում, որտեղ Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ 29-ամյա Կատյա Գալստյանն ու 18-ամյա Անգելինա Մուրադյանը։ 10 կիլոմետր դահուկավազքի մրցաձևին մասնակցում էր 98 մարզիկ։ Կատյա Գալստյանն այդ տարածությունը հաղթահարեց 34 րոպե 37․5 վայրկյանում և զբաղեցրեց 74-րդ հորիզոնականը, իսկ Անգելինա Մուրադյանը՝ 39 րոպե 43․4 վրկ արդյունքով գրավեց 94-րդ տեղը։ Անզիջում պայքար ծավալվեց ոսկե մեդալի համար և ի վերջո այն բաժին հասավ նորվեգուհի Թերեզա Յոհաուգին, որը 10 կմ տարածությունն անցավ 28 րոպե 6․3 վայրկյանում։ Նրան ընդամենը 0․4 վայրկյան զիջեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Կերտու Նիսկանենը և դարձավ արծաթե մեդալակիր։ Բրոզնը ևս բաժին հասավ ֆինն մարզուհու՝ Կրիստա Պարմակոսկուն, որը 10 կմ-ն հաղթահարեց 28 րոպե 37․8 վայրկյանում։
12:38 - 10 փետրվարի, 2022
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի մի շարք պաշտոնյաների նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրավված են իրենց երկրից դուրս այլախոհների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների մեջ, մասնավորապես՝ անցած տարի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ բելառուսցի մարզուհի Քրիստինա Տիմանովսկայայի բռնի հայրենադարձության: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում ասվում է, որ Միացյալ Նահանգներն իր համերաշխությունն է հայտնում Տիմանովսկայային և բոլոր մյուսներին, «ովքեր բախվել են քննադատներին լռեցնելու՝ ռեժիմի փորձերին»։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Բելառուսի ժողովրդին՝ կոչ անելով Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկխոսել ժողովրդավարական ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ և անցկացնել ազատ ու արդար ընտրություններ՝ միջազգային վերահսկողության ներքո։
10:45 - 04 փետրվարի, 2022
Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|

Մեկնարկում են 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը․ Հայաստանը կներկայացնի 6 մարզիկ |hetq.am|

hetq.am: Այսօր՝ փետրվարի 4-ին, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում մեկնարկում են 24-րդ ձեմռային Օլիմպիական խաղերը։ Բացի Պեկինից որոշ մարզաձևեր կունդունեն նաև Չժանցզյակոու և Յանցին քաղաքները։ Ձմեռային Օլիմպիական խաղերին ներկայացված են 91 երկրների ազգային օլիմպիական կոմիտեներ։ Մասնակից մարզիկների ընդհանուր թիվը գերազանցում է 4000-ը, որոնք պայքարելու են մեդալային 109 հավաքածուների համար 7 սպորտաձևի 15 մրցաձևերում։ Ի դեպ, ռուս մարզիկները երկրորդ անգամ անընդմեջ հնարավորություն չունեն հանդես գալու Ռուսաստանի պետական դրոշի ներքո։ Պատճառը 2016-17 թվականների դոպինգ-սկանդալն է, երբ հայտնի դարձավ, որ 2014-ի Սոչիի Օլիմպիական խաղերում ռուս մի շարք մարզիկներ արգելված խթանիչներ են օգտագործել։  Պեկինի Օլիմպիական խաղերում Հայաստանի կունենա 6 ներկայացուցիչ։ Վաստակած վարկանիշային միավորների շնորհիվ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստացել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:  Ի տարբերություն նախորդ խաղերի, Պեկինի Օլիմպիական խաղերի ծրագրում ներառվել է 7 նոր մրցաձև։ Որոշումն ընդունվել է 2018 թվականի հուլիսին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) կողմից։ 7 նոր մրցաձևերն են՝ բոբսլեյի կանանց անհատական մրցույթը, բիգ-էյրի (big air) տղամարդկանց և կանանց մրցույթները «ֆրիսթայլ» ոճում, շորթ-տրեկի (չմշկավազք) խառը էստաֆետը, խառը թիմային մրցույթները ակրոբատիկայի «ֆրիսթայլ» ոճում, դահուկացատկում և սնոուբորդ-կրոսում։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
10:40 - 04 փետրվարի, 2022
Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ |armenpress.am|

Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի շրջանակներում Պուտինը չի նախատեսում շփվել այլ երկրների առաջնորդների հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 4 - ին Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի բացման ժամանակ չի նախատեսում առանձին երկկողմ հանդիպումներ անցկացնել այլ առաջնորդների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը այլ պետությունների առաջնորդներից հարցումներ ստացել է բացման արարողության շրջանակներում ՌԴ նախագահի հետ առանձին հանդիպումներ անցկացնելու մասին։ «Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ արարողության կազմակերպիչները ստիպված մի շարք խիստ սահմանափակումներ են կիրառում ինչպես մարզիկների, այնպես էլ՝ հյուրերի, այդ թվում ՝ պաշտոնատար անձանց համար: Այնպես որ, հասկանալի պատճառներով Պեկինում Ռուսաստանի նախագահի օրակարգում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում», - ասել է Պեսկովը: Ճշտող հարցին, թե քննարկվում է արդյոք Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու շփման հնարավորությունը, ով նույնպես կայցելի խաղերի բացման արարողությանը, Պեսկովը պատասխանել է, որ ներկայումս նման հանդիպում չի նախատեսվել: «Թեև մենք դա ամբողջությամբ բացառել չենք կարող, բայց, կրկնում եմ, որևէ երկկողմ հանդիպում, բացի ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցություններից, նախագահ Պուտինի օրակարգում չկա», - ընդգծել է նա:
17:03 - 29 հունվարի, 2022
Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին, Մեծ Բրիտանիան դեռ մտածում է |1lurer.am|

1lurer.am: Ավստրալիան միացել է Չինաստանի Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտին։ Այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հայտնում է The Sydney Morning Herald-ը։ Նրա խոսքով՝ Ավստրալիայի իշխանության ներկայացուցիչները Պեկին չեն մեկնի, սակայն ավստրալացի մարզիկները ներկա կլինեն միջազգային մրցումներին։ Խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը չի մեկնի Օլիմպիական խաղերին, բայց ամերիկացի մարզիկներին թույլատրվել է ինքնուրույն որոշումներ կայացնել խաղերին մասնակցելու վերաբերյալ։ Չինաստանի Օլիմպիական խաղերին դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նոր Զելանդիան, իսկ Մեծ Բրիտանիան վերջնական որոշում դեռ չի կայացրել: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Telegraph թերթը՝ վկայակոչելով վարչապետ Բորիս Ջոնսոնի վարչակազմի ներկայացուցիչներին: Ըստ պարբերականի, քննարկվող տարբերակներից մեկը նախարարների և այլ պաշտոնյաների՝ Պեկին մեկնելուց հրաժարվելն է, սակայն երկիրը կարող է պաշտոնապես ներկայացնել Չինաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քերոլայն Ուիլսոնը։ Օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի հարցում Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) որոշել է քաղաքական չեզոքություն պահպանել։ ՄՕԿ-ը բացատրել է, որ խաղերին պետական ​​պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունը կամ բացակայությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է:
12:11 - 08 դեկտեմբերի, 2021
Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի

 |armenpress.am|

Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերը չեն չեղարկվի |armenpress.am|

armenpress.am: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ)  մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով չեղարկել կամ հետաձգել Պեկինում 2022թ.  կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: «Մենք հիմնվում ենք միջազգային  մարզական  միջոցառումների անցկացման հաջող փորձի,ներառյալ ՝ Տոկիոյի խաղերը և Չինաստանում ներկայումս գործող COVID-19-ի զսպմանքաղաքականության վրա», - ասվում է ՄՕԿ-ի  տարածած հաղորդագրությունում: Նշվում է նաև , որ Պեկինի Oլիմպիական խաղերի ժամանակ վիրուսի տարածմանը հակազդելուծրագրի բոլոր կետերը կենսականորեն կարևոր  են և  խաղերը  անվտանգ դարձնելուհամար։ Սահմանված կանոնագրքի  առաջին հրատարակությունը արդեն ներկայացվել է, իսկերկրորդը կթողարկվի առաջիկայում:  ՄՕԿ-ը նաև  ասել է, որ  բոլոր միջոցառումները, անհրաժեշտության դեպքում, կարող ենհարմարեցվել՝ հաշվի առնելով ցանկացած կոնկրետ հանգամանք։ Ըստ կանոնադրության  խաղերի անվտանգ անցկացումն ապահովելու համար հունվարի 23-ից կներդրվի փակ օղակի կառավարման համակարգ:  
21:51 - 01 դեկտեմբերի, 2021
Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը |armenpress.am|

Տոկիոյում մարեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում ավարտվել են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Փակման արարողությունըսկսվել է պատվիրակությունների մուտքով, որտեղ Հայաստանի դրոշակակիրը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն էր: Տոկիո-2020-ի փակման արարողությունը լի է եղել երաժշտական դադարներով և փոքրիկ ներկայացումներով: Փակման արարողություն ընթացքում պարգևատրվել են Մարաթոնյան վազքի կանանց և տղամարդկանց մրցաշարի գաղթողները: Պարգևատրությունը կատարել են Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և այլոք: Մարաթոնյան վազքում հաղթողները Քենիայի ներկայացուցիչներն են եղել: Հատուկ տեսանյութով ներկայացվել էխաղերի կամավորների աշխատանքը, որոնց մեծամասնությունը հենց Ճապոնիայից էին. այլ երկրներից կամավորները քիչ էին՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով: Փակման պաշտոնական արարողության եզրափակիչ մասում Տոկիոյի քաղաքապետը Օլիմպիական խաղերի դրոշը փոխանցել է Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին՝ հաջորդ խաղերը հյուրընկալող քաղաքի ղեկավարին: «Տոկիոյի Օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա: Առանձնակի շնորհակալություն կամավորներին»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Փակման արարողությունը եզրափակվել է կրակի մարման արարողությամբ: Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ, և դրանով զբաղեցրել 47-րդ տեղն ընդհանուր մեդալային հաշվարկում։
17:45 - 08 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում |armenpress.am|

Տոկիո-2020. Հայաստանը 47-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ընդհանուր մեդալային հաշվարկի 47-րդ տեղով եզրափակեց Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը. մեր երկրի հավաքականը, որ ներկայացված էր 17 մարզիկով՝ նվաճեց 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։  Տոկիո-2020-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ 1-ին տեղում ԱՄՆ-ի հավաքականն է, որին գրեթե վերջին պահին հաջողվել շրջանցել Չինաստանին. ԱՄՆ-ն նվաճել է 39 ոսկե, 41 արծաթե, 33 բրոնզե մեդալ, ընդհանուր՝ 113 մեդալ, Չինաստանի ցուցանիշն է՝ 38 ոսկե,, 32 արծաթե, 18 բրոնզե մեդալ (ընդհանուր՝ 88 մեդալ։ Ռուսաստանը նվաճել է 71 մեդալ, որից 20-ը՝ ոսկե, 28-ն՝ արծաթե և 23-ը՝ բրոնզե։ Չորրորդը դարձած Մեծ Բրիտանիայի հավաքականի 65 մեդալներից 22-ն ունեն ոսկե, 21-ն՝ արծաթե և 22-ը՝ բրոնզե փայլ, իսկ Օլիմպիական խաղերն ընդունած երկրի ներկայացուցիչները նվաճել են 58 մեդալ, որից 27-ը՝ ոսկե, 14-ն՝ արծաթե և 17-ը՝ բրոնզե։ Հայաստանին հարևան երկրներից Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում Թուրքիան 13-րդն է՝ 13 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, Վրաստանը 29-րդն է, նվաճել է 8 մեդալ (2), Իրանի և Ադրբեջանի հավաքականներն ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրել են նույն 33-րդ տեղը, սակայն Իրանն ունի 2 ոսկե մեդալ, իսկ Ադրբեջանը չունի։ Տոկիոյի Օլիմպիադայի ծրագրում ընդգրկված էր 33 մարզաձև, որոնք միավորում էին 50 մրցաձև։ Խաղերում խաղարկվել է մեդալների 339 հավաքածու (33-ով ավելի, քան 2016-ի Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերում):  
15:24 - 08 օգոստոսի, 2021
Տոկիո-2020. Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով |armenpress.am|

Տոկիո-2020. Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար. Հովհաննես Բաչկով |armenpress.am|

armenpress.am: Տոկիոյում կայացել է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգի պարգևատրության արարողությունը, որի ժամանակ իր նվաճած բրոնզե մեդալն է ստացել Հայաստանի բռնցքամարտի հավաքականի Հովհաննես Բաչկովը։ Հովհաննես Բաչկովն արարաողությունից հետո լրագրողների հետ զրույցում, մասնավորապես, ասել է . «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը: Սպասում էի ավելիին, բայց էլի, փառք Աստծո, որ կարողացանք այս մեդալը նվաճել: Ուրախ և տխուր եմ օլիմպիական այս առաջին մեդալի համար: Շատերը կմտածեն, թե ինչու եմ տխուր բրոնզե մեդալի համար, սակայն, երբ դու քո քաշում ֆավորիտ ես, մի քիչ տխրում ես նման մեդալի համար»: Բաչկովը շեշտել է, որ ամեն մի մեդալի հետևում հսկայական աշխատանք կա: «Եթե հնարավոր լինի պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտը համատեղել, ապա գուցե հաջորդ խաղերին էլ մասնակցեմ»,-շեշտել է նա: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որ արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:  
11:55 - 08 օգոստոսի, 2021