Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են |hetq.am|
16:15 - 24 մարտի, 2025

Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են |hetq.am|

hetq.am: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով:

Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները:

Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:

Աննա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, նշում է, որ համայնքի պաշտոնական կայքում և հրապարակային ծանուցումների www.azdarar.amկայքում 14.02.2025թ․-ի՝ Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստի մասին տեղեկատվության մեջ ավագանու անդամների, այդ թվում՝ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման նախագիծ ներկայացված չի եղել, օրակարգում այդպիսի հարց չի եղել: Հետևաբար, նիստը սկսելուց առնվազն յոթ օր առաջ  որոշման նախագիծ իրեն չի տրամադրվել, ինչն օրենքի պահանջ է: Այդ հարցը ներառվել է օրակարգ հենց նիստի օրը՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ըստ որի՝ Աննա Ավետիսյանը 4-րդ նստաշրջանի 7 նիստից մասնակցել է միայն 3-ին: Աննա Ավետիսյանը ավագանու այդ նիստին չի մասնակցել:

Մինչդեռ Ա. Ավետիսյանն ասում է, որ «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ ներառված չեն մշտական հանձնաժողովների կազմերում, քանի որ մատնացույց են արել ավագանու կանոնակարգի անհամապատասխանությունները օրենքի պահանջին, որը վերաբերում էր նաև հանձնաժողովների անդամների թվին, և հրաժարվել են մասնակցություն ունենալուց: Դրանից հետո դիմել են Սյունիքի մարզպետարան, խախտումն արձանագրվել է, սակայն կանոնակարգում փոփոխություն կատարելուց հետո ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամները չեն ներառվել հանձնաժողովներում: Աննա Ավետիսյանը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խմբակցության անդամ, քարտուղար և ընդգրկված չի եղել մշտական հանձնաժողովներից որևէ մեկում:

Աննա Ավետիսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները երբևէ չի ստացել: Բացի այդ, մինչև լիազորությունների դադարեցումը համայնքի ղեկավարի կողմից համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև քննարկումներ կազմակերպելու համար կահավորված սենյակ կամ դահլիճ չի տրամադրվել ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության որևէ անդամի:

Ավագանու արդեն նախկին անդամն ասաց, որ 2024թ. հոկտեմբերի 24-ի ավագանու նիստում, երբ ընտրում էին համայնքի ղեկավար, որին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ խոչընդոտվում է խմբակցության ավագանու անդամների, այդ թվում՝ իր ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Նա դիմել է նորընտիր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելանին՝ ապահովելու պայմաններ մշտական հանձնաժողովի նիստերում խմբակցության անդամ ավագանիների մասնակցության համար և ապահովել օրենքով սահմանված պայմանները ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման համար: Այս մասին Աննա Ավետիսյանը նշել է նաև իր հացադիմումում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել