Փոխվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրինագծի նախաբանը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
10:27 - 26 մարտի, 2025

Փոխվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրինագծի նախաբանը. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկին վերաբերող օրենքի նախագիծը:

Առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ փոխվել է օրենքի նախագծի նախաբանը.

«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Ի սկզբանե նախաբանը ձևակերպված էր հետևյալ կերպ. «Հայաստանի Հանրապետությունը, արտահայտելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանի Հանրապետությունը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»:

Հիշեցնենք, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր փետրվարի 12-ին 64 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով:

Կողմ էր քվեարկել միայն ԱԺ ՔՊ խմբակցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել