Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել
 |factor.am|
18:44 - 26 մարտի, 2025

Ստամբուլի քաղաքապետի պաշտոնակատար է ընտրվել |factor.am|

factor.am: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո քաղաքային խորհուրդն այսօր քաղաքապետի պաշտոնակատար է ընտրել։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ այդ  պաշտոնում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունն առաջադրել է Իմամօղլուի տեղակալ Նուրի Ասլանի թեկնածությունը։ Իշխող ԱԶԿ-ի թեկնածուն եղել է Զեյնել Աբիդին Օքուլը։

Քաղաքային խորհրդի նիստում ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել Նուրի Ասլանը, որը քվեարկության 3-րդ փուլում ստացել է 177 ձայն, Զեյնել Աբիդին Օքուլը՝ 125 ձայն։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել