Այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում․ «Մայր Հայաստան»-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների մասին
15:30 - 27 մարտի, 2025

Այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում․ «Մայր Հայաստան»-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի խուզարկությունների մասին

«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դատապարտում Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգված ուժային կառույցների /հակակոռուպցիոն կոմիտե և ոստիկանություն/ հարձակումները Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի և «Մեր քաղաքը» դաշինքի դեմ։ 

«Վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունեցել դաշինքների ավագանու ցուցակի անդամների, նախընտրական գրասենյակի աշխատակիցների բնակարաններում, կենտրոնական շտաբերում։

Մենք այս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում, մեր աշխատանքների խոչընդոտման փորձ և դատապարտում ենք փաշինյանական վարչակազմի քստմնելի վարքագիծը, որի շրջանակներում բերման են ենթարկել նույնիսկ երկու անչափահասների մորը՝ լուրջ սթրեսի ենթարկելով երեխաներին։

Մենք կոչ ենք անում գյումրեցիներին ակտիվորեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք ընտրություններին, մերժել թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող Քաղաքացիական պայմանագրին և փոփոխությունները սկսել Գյումրիից»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել