Թուրքիայում ձերբակալել են նաև Ստամբուլի կալանավորված քաղաքապետի փաստաբանին․ ԶԼՄ-ներ |factor.am|
12:03 - 28 մարտի, 2025

Թուրքիայում ձերբակալել են նաև Ստամբուլի կալանավորված քաղաքապետի փաստաբանին․ ԶԼՄ-ներ |factor.am|

factor.am: Կոռուպցիոն հետաքննության շրջանակում ձերբակալվել է Ստամբուլի բանտարկված ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Փեհլիվանին ձերբակալել են Ստամբուլի գլխավոր դատախազության փողերի լվացման հանցագործությունների հետաքննության բյուրոյի հրամանով։ 

Իշխանությունները հայտարարել են, թե նա մեղադրվում է «հանցավոր գործունեությունից ստացված ակտիվների լվացման» հանցագործության, ինչպես նաև «Հանցագործությունից ստացված եկամուտների լվացումը կանխելու մասին» օրենքի խախտման մեղադրանքով: Փաստաբանի ձերբակալությունը սոցցանցերում գրառմամբ արձագանքել է նաև Իմամօղլուն։

«Այս անգամ իմ փաստաբան Մեհմեթ Փեհլիվանը կալանավորվեց շինծու հիմքերով: Ժողովրդավարության դեմ հեղաշրջման փորձը նրանց բավական չէ, նրանք չեն կարող հանդուրժել, որ այս հեղաշրջման զոհերը պաշտպանվեն։ Նրանք ցանկանում են իրավական հեղաշրջում ավելացնել ժողովրդավարական հեղաշրջմանը։ Անհապաղ ազատ արձակեք իմ փաստաբանին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Էքրեմ Իմամօղլուն մարտի 19-ին ձերբակալվել էր, մի քանի օր անց՝ կալանավորվել։ Նրա ձերբակալության դեմ  Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել