civilnet.am: Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը մարտի 27-ին Անկարայում՝ նախագահի նստավայրում, մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կազմակերպած իֆթարի արարողությանը (Ռամադանի ընթրիք)։ Այս մասին հայտնում են Պոլսո հայոց պատրիարքարանի մամուլի ծառայությունից։
«Հանրապետության նախագահն իր ուրախությունն է հայտնել ընդունելությանը Հայոց պատրիարքի մասնակցության համար»,-հայտնում են պատրիարքարանից։
Պոլսո Հայոց պատրիարքին ուղեկցել է Տեր-Գասպար աբեղա Կարապետյանը։
Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել 2019-ին։ Նա Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքն է։
comment.count (0)