Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ
 |arm.sputniknews.ru|
11:55 - 29 մարտի, 2025

Մյանմայի երկրաշարժի զոհերի թվում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ԱԳՆ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Մյանմայի երկրաշարժի զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 1002-ը, ևս 2376 մարդ տուժել է: Բազմաթիվ մարդիկ անհետ կորած են համարվում։

Այժմ ընթանում է փլատակների ապամոնտաժում, սակայն տեղի ուժերը դրա համար բավարար չեն։
Հիշեցնենք` մարտի 28–ին Մյանմայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, որին հաջորդել էր 6,4 մագնիտուդով հետցնցում։ Երկրաշարժի ցնցումները զգացվել էր նաև հարևան հինգ երկրներում՝ Թաիլանդում, Չինաստանում, Բանգլադեշում, Հնդկաստանում և Լաոսում: Համացանցում տարածվեց Բանգկոգոււմ երկնաքերի փլուզման կադրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել