Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Ղազախստան կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսանկ Անի Բադալյանի x-ի գրառումից։
«Մենք խորհրդակցություններ ենք անցկացրել, թե ինչպես կարելի է էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը՝ Հայաստան-Ղազախստան քաղաքական երկխոսության և ռազմավարական հարաբերությունների գծով։ Ի թիվս այլոց, պայմանավորվել ենք խթանել կապերը մեր երկրների լրատվամիջոցների և փորձագիտական համայնքների միջև», - նշված է գրառման մեջ։
comment.count (0)