shantnews.am։ «ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ քննարկում է ընթացել:
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ սա այս ոլորտում առաջին ռազմավարության նախագիծն է: Այն ներկայացվել է հանրային քննարկման:
«Խնդիր ունենք ընդունելու նոր քրեակատարողական օրենսգիրք, որը ներկայումս գտնվում է լրամշակման փուլում: Հաջորդ ամսվա ընթացքում այն կդրվի հանրային քննարկման և կուղարկվի պետական մարմիններ` կարծիքի:
Դա բխում է 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից ու մի շարք այլ հանգամանքներից: Մեր հիմնական նպատակներից է պատժողական քաղաքականությունից անցումը վերասոցիալականացման քաղաքականություն»,-ասաց փոխնախարարը:
Նա նշեց, որ կաևորվում է դատապարտյալների պատժի կրման պայմանների բարելավումը:
Ավելին՝ shantnews.am-ում
comment.count (0)