ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու ուղղությամբ. Պոմպեո |tert.am|
06:30 - 28 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ն կաշխատի Ռուսաստանին G7-ի կազմ վերադարձնելու ուղղությամբ. Պոմպեո |tert.am|

tert.am։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ Միացյալ Նահանգները կաշխատի Ռուսաստանի Դաշնությանը G7-ի կազմ վերադարձնելու ուղղությամբ, գրում է korrespondent.net-ը:

Հարցին, թե արդյոք նա համաձայն է նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ Ռուսաստանին պետք է հաջորդ տարի հրավիրել G7-ի գագաթնաժողովին, նա դրական պատասխան է տվել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ չէր բացառել, որ կարող է ՌԴ-ին որպես հյուր հրավիրել G7-ի հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հենց ամերիկյան տարածքում: Սակայն Թրամփը ենթադրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, չի ցանկանա ընդունել նման հրավերը:

The Guardian պարբերականը հոդված էր հրապարակել առ այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիճել է «Մեծ յոթնյակի» անդամ երկրների առաջնորդների հետ՝ Ռուսաստանի Դաշնության պատճառով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ տարաձայնությունները մասնավորապես թեժացել էին շաբաթ երեկոյան՝ Բիարից քաղաքի 19-րդ դարին թվագրվող փարոսի մոտ տեղի ունեցած ընթրիքի ժամանակ: Երեկոյի ընթացքում Թրամփը պնդել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել