ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն
11:56 - 13 սեպտեմբերի, 2019

ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ աշխատանքային խորհրդակցությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 6-13-ն ընկած հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները: Նիստը վարում էր ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Պատասխանատուները Փրկարար ծառայության տնօրենին զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված պլանային և նախատեսվող աշխատանքների, գրանցված ահազանգերի, դեպքերի և պատահարների, փրկարար ծառայության տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ՓԾ վարչություններում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելիչ աշխատանքների իրականացման վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Ըստ մարզային փրկարարական վարչություների ղեկավարների զեկույցների՝ հանրապետության մարզերի ուսումնական և մի շարք այլ հաստատություններում շարունակում են անցկացվել ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված հատուկ տակտիկական ուսումնավարժություններ և դասընթացներ:

Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ալեքսան Գյոզալյանը զեկուցել է, որ մարզում սեպտեմբերի 10-ին իրականացվել են Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված երկրաշարժի հետևանքով հավանական փլուզումների, վնասված շենք-շինությունների հայտնաբերման և բնակիչներին մասնագիտական տեղեկատվություն տրամադրման աշխատանքներ: Հետաքննության արդյունքում վնասված շինություններ չեն հայտնաբերվել:

Խորհրդակցության ավարտին փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանն ամփոփել է խորհրդակցության արդյունքները՝ տալով մի շարք հանձնարարականներ: Դրանք, մասնավորապես, վերաբերում էին մարզերում շինարարական և վերանորոգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը: Փրկարար ծառայության տնօրենը հանձնարարեց փրկարարական վարչություների ղեկավարներին անձնական վերահսկողության տակ վերցնել և մշտական ուշադրության տակ պահել իրականացվող աշխատանքների որակն ու համապատասխանությունը շինարարական պլաններին:

Ա. Նահապետյանը նաև անդադարձ է կատարել ՀՀ անկախությանը նվիրված տոնական միջոցառումների ընթացքում ՓԾ ուժերի պատշաճ ծառայության կազմակերպմանն ու անցկացմանը:

Ըստ ՓԾ տնօրենի՝ ծառայության գլխավոր նպատակը 2020 թ. պետք է դառնա անձնակազմի պատրաստության բարձրացումը և այս համատեքստում՝ հանրապետության բոլոր մարզերում քաղաքային որոնողափրկարարական թիմերի (ՔՈՓ) ստեղծումն ու զարգացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել