factor.am: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 5 խցերում երեկ տեղի ունեցած դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 454-րդ հոդվածի 2-րդ մասով (պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին Քննչական կոմիտեից։
Ուշագրավ է, որ երեկվանից բարձրաձայնվող բռնությունների մասով որևէ վարույթ մինչ այս պահն այդպես էլ չի նախաձեռնվել։ Հիշեցնենք՝ Factor TV-ին ահազանգած անձը պատմել էր, որ երեկ կեսօրին մի խումբ դիմակավորված անձինք հիմնարկի աշխատակիցների հետ մտել են 5-րդ հարկում գտնվող խցեր և առանց որևէ բացատրություն տալու սկսել են բռնություն գործադրել ցմահ դատապարտյալների նկատմամբ. «Մտել ու սկսել են արյունլվա անել դատապարտյալներին։
«Դուբինկեքով» են սկսել ծեծել, հետո ջարդել են սպասքը, ուտելիքները թափել, թևերից հավաքելով հանել են խցերից ու սկսել խուզարկել, չգիտենք էլ՝ ինչ են ման եկել։ Կողքի «կամերների» տղերքն են սկսել դռներին խփել, որ դադարեցնեն դաժան ծեծն ու հանգիստ թողնեն դատապարտյալներին, բայց իրենք ոնց որ հստակ ծրագրով եկած լինեին»,- պատմել էր մեզ ահազանգած քաղաքացին։ Կատարվածի հետևանքով դատապարտյալները վնասվածքներ էին ստացել, նրանցից 3-ը գիշերը տեղափոխվել են քաղաքացիական հիվանդանոց։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)