«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ
21:18 - 25 ապրիլի, 2025

«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջ

Ապրիլի 22-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Ք.-ն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ այցելել էր ատամնաբուժական կլինիկա: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Ժամը 18:55-ի սահմաններում Ս. Ք.-ն վերադարձվել էր քրեակատարողական հիմնարկ և օրենքով սահմանված կարգով ենթարկվել անձնական խուզարկության, ինչի արդյունքում կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել էր 1 բջջային հեռախոս՝ իր պաշտպանիչ պատյանով, և բջջային հեռախոսի լիցքավորման 1 լար:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել