Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին |armenpress.am|
17:24 - 11 ապրիլի, 2025

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հաստատել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

Ավելի վաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտարարել էր, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ Արարատ Միրզոյանի և Հաքան Ֆիդանի հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել