«Վրաստանը չի քննարկում «3+3» ձևաչափին միանալու հարցը»․ Բոչորիշվիլի
 |azatutyun.am|
17:27 - 12 ապրիլի, 2025

«Վրաստանը չի քննարկում «3+3» ձևաչափին միանալու հարցը»․ Բոչորիշվիլի |azatutyun.am|

azatutyun.am: «Թբիլիսին չի պատրաստվում միանալ Հարավային Կովկասի համագործակցության «3+3» ձևաչափին», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։

«Վրաստանն այդ ձևաչափի մաս չէ։ Մենք համագործակցում ենք մեր բոլոր հարևան պետությունների հետ, բացառությամբ Ռուսաստանի։ Դա իր ուրույն պատճառներն ունի, ուստի մենք չենք կարող այդ ձևաչափի մաս դառնալ», - հայտարարել է վրացական դիվանագիտության ղեկավարը։

«3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել