news.am: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Դրա մասին, ըստ տեղական լրատվամիջոցների՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հանդիպումն անցկացվել է Ստամբուլում Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի երրորդ հանդիպման շրջանակում։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բազմակողմ հարթակներում Ռուսաստանի և Թուրքիայի միջև գործնական փոխգործակցության որոշ ասպեկտներ։
«Հաստատվեց երկու երկրների՝ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը նպաստելուն ուղղված քայլերը համակարգելու պահանջը, ներառյալ՝ Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում։ Կողմերն անդրադարձել են ռուս-թուրքական համագործակցության արդի խնդիրներին, առաջին հերթին, առևտրատնտեսական ոլորտում։ Դիտարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը»,-նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)