Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
19:31 - 18 հոկտեմբերի, 2024

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Երկկողմ ձեռք բերված պայմանավորվածությամբ Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: 

 «3+3» Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հանդիպման շրջանակում ընթանում է ադրբեջանա-հայկական խաղաղության պայմանագրի և միջպետական ​​հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների հերթական փուլը։

Հանդիպմանը մասնակցում են Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ստամբուլում Միրզոյանի և Բայրամովի միջև հանդիպում տեղի կունենա: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել