Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է
11:16 - 14 ապրիլի, 2025

Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին. այս պահին գործուղման է: Այս մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08:00-ից Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները փակել էին Եղվարդի խճուղին՝ իրենց բողոքի և անհամաձայնության ձայնը բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող - բանկ - քաղաքապետարան - դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Նրանք պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմիններից պահանջում են․

  • Նախագծային փաստաթղթերով հաստատված և մեր գնման իրավունքներով սահմանված 3.37055 հա հողամասի նկատմամբ մեր ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի ապահովում,
  • այս հողամասից 0.4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական և գործարքի չեղարկում,
  • բացառապես ՀՀ օրենսդրության պահանջներին և գնման պայմանագրերի կետերին համապատասխան սեփականության իրավունքի փոխանցում,
  • 3-րդ անձանց իրավունքներից ազատ գույքի փոխանցում գնորդներին,
  • գնման պայմանագրերով ձեռք բերված անշարժ գույքի համար գնորդների կողմից որևէ լրացուցիչ գումարներ վճարելու բացառման երաշխավորում գրավառու Ամիօբանկ ՓԲԸ-ի կողմից,
  • Անօրինական ճանապարհով կառուցապատող - նոտար հանցավոր գործողությունների արդյունքում կանխիկ եղանակով գնման իրավունք ձեռք բերած գնորդների համար արդարացի լուծում՝ առանց լրացուցիչ գումարներ պահանջելու սեփականության իրավունքի փոխանցում,
  • շահագործման թույտվության հետ կապված կիսատ աշխատանքների իրականացման և շահագործման թույլտվության տրամադրման հստակ երաշխիքներ՝ գնորդների համար առանց լրացուցիչ ֆինանսական բեռի առաջացման,
  • հստակ և անաչառ հետաքննություն և իրավական գնահատական կատարված ապօրինությունների վերաբերյալ և օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցների ձեռնարկում՝ ապօրինությունները կատարած անձանց նկատմամբ,
  • հաստատված նախագծի` ապագայում որևէ էական փոփոխության բացառում,
  • մեր օրինակի հիման վրա այնպիսի իրավական և գերատեսչական ակտերի սահմանում, որոնց շնորհիվ կբացառվի համանման խնդիրների առաջացումը Հայաստանի Հանրապետության այլ քաղաքացիների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել