Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին․ Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին |news.am|
14:03 - 15 ապրիլի, 2025

Ժողովուրդը կտա այս հարցի պատասխանը 2026 թվականին․ Ռուբեն Ռուբինյանը՝ իշխանափոխության հավանականության մասին |news.am|

news.am: Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում նման հարցերի պատասխանը տալիս է ժողովուրդը ընտրությունների ժամանակ։ 2026 թվականին կլինեն ընտրությունների, ժողովուրդը կտա Ձեր հարցի պատասխանը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, լրագրողների հետ զրույցում  հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով ՀՀ հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե արդյո՞ք իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցությունը մտահոգված է իշխանափոխության հավանականության կապակցությամբ։

Նա նաև նշեց, որ ժողովրդին չի հաջողվի համախմբվել ընդդիմության շուրջ ՔՊ-ին իշխանությունից հեռացնելու նպատակով։

«Որովհետև ժողովուրդը, մեղծ ասած, լավ կարծիք չունի Ձեր նշած անձի մասին»,- ասաց Ռուբինյանը՝ նկատի ունենալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը նախօրեին իր ելույթի ժամանակ սուր քննադատություն էր հնչեցրել գործող իշխանությունների հասցեին։

«Եվ կրկին, այդ հարցի պատասխանը  2026 թվականին կստանաք»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել